Բարեկենդանի խաղեր

Ես ձեզ կներկայացնեմ այն բոլոր խաղերը, որոնք մեր ապուպապերը խաղացել էին Բարեկենդանի տոնակատարությունների ժամանակ՞

ՃԼՈՐԹԻ/ՃՈՃԱԽԱՂ/

Տոնի տարածված խաղերից էր ճլորթին կամ ճոճախաղը։ Այն կազմակերպվում էր բարձր ու դիմացկուն գերաններ ունեցող գոմերում։ Որանի սայլի ճոպանը կախում էին հեծանից և նրա երկու օղակների վրա դնում 2 մետրանոց տախտակ: Գետնից մեկ մետր բարձր այդ տախտակի ծայրին աղջիկ ու տղա էր կանգնում: Ճոճախաղերը հաճախ վեր էին ածվում մրցախաղերի` ով ավելի մեծ կորագծով կճոճվեր:

ԿՇՌԵՑՈՒԿ

Տարոնում տարածված էր կշռեցուկ խաղը։ Աղջիկն ու տղան նստում էին առաստաղի գերաններից կապված մի երկթաթանի ճոճանակի մեջ և կշռվում ` իմանալու, թե մյուս տարվա Բարեկենդանին «արդյոք իրենց կյանքից անցնող տարին, որ պատված էր ամբողջ հոգսերով, ո՞րքան հալել ու մաշել, ծյուրել ու ցամաքացրել է իրենց անձը»:

ԱՔԼՈՐԱԿՌԻՎ

Աջ ձեռքով մեջքի կողմից բռնում են ծալված ձախ ոտքը և թռչկոտելով աջ ոտքի վրա` ուսով այնքան են իրար թեթևակի խփում, մինչև խաղացողներից մեկը վայր է ընկնում, պարտվում:

ԳՈՄՇԱԿՌԻՎ

Խաղացողները չորեքթաթ իրար հրում են ուսերով: Նույնը կատարում են կանգնած: Խաղում են կատակով` աշխատելով չպարտվել

ՈՒՂՏ ԽԱՂԱՑՆԵԼ

Ուղտի գլուխը պատրաստվում է հաստ ստվարաթղթից կամ փայտե թիթեղից, որի վրա հագցնում են կտորից նախօրոք կարված ՙգլուխը՚, իսկ ՙգլխի՚ մեջ լցնում են բամբակ կամ կտոր: Այն ամրացվում մոտ 1 մետր երկարություն ունեցող բարակ փայտին: Երեխաներից մեկը բռնում է փայտը և պարացնում այն:

ԱՂՋԻԿ ՓԱԽՑՆՈՑԻ

Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:

ՊԱՐԱՆ ՁԳՈՑԻ

Խաղում են երկու խմբով։Խմբերը բաժանվում են հավասար քանակի։ Պարանը  պահում ենք ձգած և նախապես թիմերի  բաժանավծ խմբերից մեկը կանգնում է աջ,իսկ մյուսը՝ ձախ մասում։Հրահանգավորումից հետո սկսում ենք քաշքշել պարանը,որ խումբը մինչև վերջ կարողանա ձգել դեպի իրեն պարանի մեծ մասը մասնակիցներով հանդերձ, նա հաղթող է ճանաչվում

ՉԼԻԿ ԴԱՍՏԱ

Խաղացողները պետք է ունենան դաստա՝ 20-30 սմ երկարությամբ բռնակով զարկիչ և չլիկ՝ քառանիստ փայտ՝ մինչև 10 սմ երկարությամբ սրած վերջույթներով: Խաղահրապարակում ոչ մեծ փոս է փորվում՝ օբա: Խաղացողները բաժանվում են երկու թիմի, մեկը կանգնում է օբայի մոտ, իսկ մյուսը՝ քիչ այն կողմ: Առաջիններին կոչում են վերևիններ, երկրորդներին՝ ներքևիններ: Փոսի մոտից փոխանցողը, ձեռքը վերցնելով դաստան ու նույն այդ ձեռքի դաստակին դնելով չլիկը, վերև է նետում այն ու դաստայով հարվածում: Երբ ներքևիններին հաջողվում է բռնել չլիկն օդում, թիմերը փոխվում են տեղերով: Հակառակ դեպքում նրանք վերցնում են չլիկն ու փորձում դրանով դիպչել դաստային, որն այդ դեպքում հորիզոնական դիրքում դնում են փոսի վրա: Եթե ստացվում է դիպչել, ապա փոխանցող վերևինը լքում է խաղը, և նրա տեղը փոսի մոտ զբաղեցնում է այդ թիմի մեկ այլ մասնակից: Այդպիսով խաղից կարող են դուրս գալ բոլոր վերևինները. այդ դեպքում թիմերը փոխվում են տեղերով: Այս խաղն անվերջ կարող է շարունակվել և հաճախ ավարտվում է այն ժամանակ, երբ բոլորն ուղղակի հոգնում են:

ՀԱՎԱԼԱ

Այս խաղը չեխարդայի համարժեքն է: Դրան կարող են մասնակցել 8-ից 10 հոգի: Խաղացողներից մեկը հենվելու համար կորացնում է իր մեջքը (նրան «այծ» են կոչում), իսկ մնացած մասնակիցները հերթով ցատկում են նրա վրայով: Ընդ որում, ցատկելիս «այծի» մեջքին կարելի է դիպչել միայն ձեռքերով: Նա, ում չի հաջողվում ցատկել անցնել կամ ով «այծին» դիպչում է ոտքով, կռանում է նրա կողքին, և մնացածները ցատկում են արդեն երկու հոգու վրայով: Հաղթում է նա, ում հաջողվում է ցատկել ամենամեծ թվով «այծերի» վրայով:

ԳՆԴԱԿԱԽԱՂ

Փոքր դասարանցիները ֆիզկուլտի ժամերին հիմա էլ են այս խաղը շատ խաղում: Բաժանվում են երկու խմբի և ամեն մի խումբն ունենալով մի գնդակ տարբեր առաջադրանքներ է անում խաղը վարողի կողմից, ով որ առաջինն է վերջացնում առաջադրանքը, նա էլ հաղթողն է համարվում:

ՎԵԳ/ՃԱՆ/

Խաղը խաղում են չորս հոգով, ամեն մեկի դիմացը դրված է լինում երկու շշանման բան: Վեգը՝ դա մի տափակ ու հարթ փայտի փոքրիկ կտոր է: Խաղացողները հերթով են խաղում, վեգը հեռվից նետելով և փորձելով շշերը գցել: Մի քիչ նման է բոուլինգին: Հաղթում է նա, ով առաջինն է երկու շշերը գցոմ:

Leave a comment