Մաթեմատիկական պատկերացումների ձևավորման մեթոդիկա

ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ ՄԵԹՈԴԻԿ

Շատ հաճախ մենք համոզված ենք, որ եթե երեխան գիտի հաշվել մինչև 10-ը, ավելի շուտ՝ մինչև 100-ը, ապա 1-ին դասարանում նա մաթեմատիկայից դժվարություն չի ունենա։ Բայց լինում է այնպես,որ գնալով դպրոց, աստիճանաբար իջնում է նրա առաջադիմությունը։Դրա համար պետք է ճիշտ կողմնորոշվել և աջակցել նրանց, օգնել երեխաներին տրամաբանված մտածել, վերլուծել, բացահայտել, կատարել պարզ մաթեմատիկական ընդհանրացումներ,ձևավորել ճանաչողական հետաքրքրություն, նոր բան իմանալու ցանկություն և սովորություն։
Կարևոր է սովորեցնել նաև հաղորդակցվել հասակակիցների և մեծահասակների հետ, ընդգրկվել միասնական խաղերի և ընդհանուր գործունեության մեջ։
Գեղեցիկ և զվարճալի նկարները, տրամաբանական խնդիրները երեխաների մեջ հետաքրքրություն և սեր կարթնացնեն։
Երեխաներին առաջանդրանքները ուսուցանվում են պարզից բարդ սկզբունքով։Առաջանդրաքները պետք է պետք է հագեցված լինեն ժամանկակից մաթեմատիկայի հետաքրքրքաշարժ տարրերով և նպաստեն առարկաների մեծության, հատկանիշների, երկրաչափական ձևերի ծանոթացմանը, ժամանակի զգացողության և տարածական հասկացությունների ճշտմանը։ Առաջադրանքները տրվում են երեխաների ուժերին համապատասխան՝ ոչ չափազանց դժվար, ոչ էլ՝ հեշտ։Երեխայի հետ աշխատելիս պետք է նկատել՝ ինչն է նրա համար դժվար, ինչը՝ հեշտ և հենվելով այդ դիտարկումների վրա՝ փոխել առաջադրանքը։ Եվ պետք է հիշել, որ «պարապմունքները» յուրօրինակ խաղեր են, որոնք պետք է անցկացվեն հետաքրքրությամբ և գրավիչ, զգացմունային ու ջերմ մթնոլորտում։ Պարապմունքները կարելի է անցկացնել ինչպես անհատական, այնպես էլ խմբով։ Երկուսի դեպքում երեխան պետք է իմանա․
․ Ի՞նչ է անում և ինչու՞։
․ Հասկանա՝ ի՞նչ են ակնկալում իրենից։
․ Երեխան վստահ լինի, որ մեծահասակը աջակցելու և օգնելու է։
Վարժությունները կատարելիս, չմիջամտելով պետք է լսել երեխայի բոլոր հնարավոր պատասխանները, հետո նոր կառուցել նրա մաթեմատիկական խոսքը։ Վարժություններն ամրապնդելիս պետք է ուշադրություն դարձնել , որ նա հետո ինքնուրույն կարողանա փորձարկել խնդրի վճռման նոր տարբերակները և խաղանյութի ընտրություն կատարի։ Եթե երեխան տրամադրված չէ պարապել, նրան չպետք է ստիպել։ Կարևորը երեխայի ցանկություը հաշվի առնելն է և վստահության մթնոլորտ ստեղծելը։ Մինչ առաջանդրանքներին անցնելը պետք է զրուցել երեխայի հետ նկարի շուրջ, քննարկել հանձնարարության կատարման եղանակները։ Եվ պետք է միշտ հիշել, որ ոչ բոլոր երխաներն են զարգանում նույն տեմպերով։

                                                 ՄԵԾՈՒԹՅՈՒՆ
Երեխաներին պետք է ծանոթացնել  առարկաների հատկանիշներին՝ համեմատելով ինչպես տարբեր չափի, այնպես էլ միևնույն չափեր ունեցող երկու առարկաներ՝ ըստ երկարության, բարձրության, լայնության, հաստության և մեծության։
Օր․՝    երկար, կարճ, հավասար — երկարություն
            բարձր, ցածր, հավասար — բարձրություն
            հաստ, բարակ, հավասար — հաստություն
            մեծ, փոքր, հավասար — մեծություն
․ Սովորեցնել խմբավորել առարկաներն ըստ երկարության, բարձրության, լայնության և այլն։ Օր․՝ ըստ երկարության խմբավորելով՝ երեխաները առարկաների մի խմբում տեղավորում են նույն երկարության բոլոր առարկաները՝ անտեսելով նրանց մյուս հատկանիշները։
․ Սովորեցնել մեծության որևէ հատկանիշի համաձայն առարկաները դասավորել աճող և նվազող կարգով։ Սովորեցնել հասկանալ հատկանիշի հարաբերականությունը։ Օր․՝ կարմիր ժապավենն ավելի երկար է կապույտից, դեղինից, սպիտակից, բաըց ավելի կարճ է երկնագույնից և կանաչից։
․ Սովորեցնել աչքաչափով գտնել այնպիսի առարկաներ, որոնք մեծ կամ փոքր են նմուշից, ավելի ուշ՝ առարկաներ, որոնք հավասար են նմուշին։ Շարքում գտնել ավելորդ առարկան, իսկ պակասը՝ լրացնել։
 Սովորեցնել երեխաներին գնահատել առարկաների չափը՝ ելնելով նրա 2 չափումներից։ Մի մատիտը հաստ է, բայց կարճ է, մյուսը՝ բարակ, բայց՝ երկար և այլն։
․ Սովորեցնել թվի կախվածությունը ընտրված չափից։ Երեխաները պետք է հասկանան, որ հավասար մեծության առարկաները, միևնույն չափիչով չափելիս, ստանում են միևնույն թիվը, իսկ միևնույն չափիչով անհավասար առարկաները չափելիս ստանում են տարբեր թվեր։ Որքան մեծ է առարկան, այնքան մեծ թիվ է ստացվում և՝ հակառակը։

                                                               ՄԵԾ – ՓՈՔՐ
Սովորաբար երեխաները լավ հասկանում են «երկար», «կարճ», «բարձր», «ցածր», «հաստ», «բարակ», «լայն-նեղ», «մեծ-փոքր» բառերի իմաստը, սակայն օգտագործել իրենց խոսքում դժվարանում են և հաճախ «երկար», «լայն», «բարձր» բառերը փոխարինում են «մեծ» բառով, իսկ «կարճ», «նեղ», «ցածր» բառերը՝ «փոքր» բառով։Երեխաների համար ստեղծելով խաղային իրավիճակներ իրենց շրջապատող առարկաների օգնությամբ կարող ենք  սովորեցնել համեմատել ինչպես հակադիր՝մեծ-փոքր,լայն-նեղ,հաստ-բարակ,բարձր-ցածր,այնպես էլ նույն չափի առարկաներ։

Օր՝․երեխային առաջարկել,որ տուփի մեջ խառը լցված կոճակները բաժանի և դասավորի ըստ նրանց չափի և գույնի։Հասնել նրան,որ երեխան ասի՝ «սրանք կարմիր են և մեծ,իսկ սրանք կապույտ են և փոքր»։

Օր՝․սեղանին դասավորել միանման և տարբեր առարկաներ։Հետո երեխային առաջարկել, որ միջից գտնի չափով հավասարները,ապա՝ տարբերները։

                                              ԵՐԿԱՐ — ԿԱՐՃ
Երեխաները պետք է կարողանան առարկաները համեմատել նաև ըստ երկարության։ Առարկաները երարությամբ  համեմատելիս, պետք է դնել իրար վրա, ձախ եզրերը պետք է հավասերեցնել, և եթե առարկաներից որևէ մեկից աջ կողմում ավելորդ մաս է մնում, ուրեմն մեկը երկար է, մյուսը կարճ։ Իսկ եթե աջ և ձախ կողմերում եզրերը համնկնում են, նշանակում է, որ նրանք երկարությամբ հավասար են։

Օր՝․երեք տարբեր երկարության ժապավեններ,իրար վրա դնելով, կարող ենք որոշել, թե որն է երկար, որը՝ կարճ,որը՝ ավելի կարճ։

                                                     ԲԱՐՁՐ – ՑԱԾՐ
Ըստ բարձրության երկու առարկաները համեմատելիս, պետք է առարկաները տե- ղադրել իրար կողք այնպես, որ համնկնեն ներքևի ներքևի եզրերը, ապա՝ առարկայի վերևի եզրերը, եթե եզրերից մեկը բարձր է մյուսը՝ ցածր, ըստ դրա որոշել առարկաներից բարձրն ու ցածրը։
Օր՝․ չափել երեխաների հասակները, որոշել նրանց բարձր ու ցածր լինելը։
Երեխաների հետ լեգոներով երկու աշտարակ կառուցել և համեմատել, թե որն է բարձր, որն է ցածր։

                                                            
                                                      ԼԱՅՆ – ՆԵՂ

Առարկաները, լայնությամբ համեմատելիս, անհրաժեշտ է տեղադրել իրար վրա այնպես, որ համընկնեն նախ ներքևի եզրերը ապա ձախ եզրերը։
Օր՝․ թղթից կտրել նույն երկարությամբ, սակայն լայն ու նեղ ուղղանկյուներ և դնելով իրար վրա համոզվել որն է լայն, որը՝ նեղ։

                                                    ՀԱՍՏ-ԲԱՐԱԿ

Երեխաներին  առաջարկել կարգ ու կանոն մտցնել գրապահարաններում՝ գրքերը  դասավորելով հաստից բարակ հաջորդականությամբ, հետո հարցնել թե ո՞ր գիրքն է ամենահաստը,ո՞ր գիրքն  է ամենաբարակը։

Leave a comment