Ուսումնական պլան․ 2024-2025 ուս. տարի

Ուսումնական պլան․ 2024-2025 Բնագիտության, տեխնոլոգիա, Երկարացված օրվա կազմակերպիչ՝ Գոհար Հովհաննիսյան Ուսումնական փաթեթ 4-րդ դասարան Ծրագիրը նախատեսված է Արևելյան դպրոցի տարատարիք … Continue reading Ուսումնական պլան․ 2024-2025 ուս. տարի

Ուսումնական պլան․ 2024-2025

2024-25 թ. 1-ին, 4-րդ ուսումնական շրջաններ

Ուսուցումը կազմակերպվում է կրթահամալիրի՝ սահմանված կարգով կազմված ուսումնական օրացույցով, կրթահամալիրային, դպրոցական, խմբային, անհատական ուսումնական աշխատանքով:

Ուսումնական տարին կազմված է չորս շրջանից։ Առաջին և երրորդ շրջանները կազմակերպվում են միասնական ժամատախտակով, ուսումնական պարապմունքների դասացուցակով։ Երկրորդ և չորրորդ շրջանները կազմակերպվում են որպես ուսումնական ստուգատեսային-նախագծային ճամբարներ, կրթահամալիրի մասնաժողովի հաստատած կարգով։ Յուրաքանչյուր շրջանում Սովորողի համար սահմանված կարգով կազմվում է անհատական ուսումնական պլան։

Կրթահամալիրի դպրոց-պարտեզների ուսումնական պլանի համաձայն բնագիտությանը շաբաթական հատկացվում է 2 ժամ, տեխնոլոգիան 2 ժամ և սովորողի ընտրած գործունեությունը 4 ժամ։ Ուսումնական պլանի պարզաբանումներում գրված է. «Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է բնագիտական, բնապահպանական, բույսերի և կենդանիների խնամքի նախագծերի ձևով, ուսումնական ագարակում, լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա»:

Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, համերգներում, ստեղծագործական հավաքներում։

Continue reading “Ուսումնական պլան․ 2024-2025”