Համեղ խոհանոց

Ազգագրական փառատոնի հետքերով հասանք Քոլեջի՝ հիդրոպոնիկայի ջերմոց, որտեղ աճեցվում է ճապոնական կաղամբ (միզունա) բանջարեղենը, որը ունի շատ օգտակար և բուժիչ հատկություն։ Ձմեռային ճամբարը շատ հարմար ժամանակահատված է միասնական նախագիծ իրականացնելու համար։

Բարի դիտում․

Ինչպես պատրաստել ճապոնական կաղամբից հայկական աղցան։

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք համեղ աղցան

 ճապոնական կաղամբի տերևներ 1 փունջ

 կարտոֆիլ 1 հատ

 բազուկ 1 հատ

սամիթ

 կիտրոնի հյութ 1,5 ճաշի գդալ

 ձիթապտուղ 50 գրամ

 աղ

 սև պղպեղ

 ձեթ

Լվացած թարմ ճապոնական կաղամբը շերտատել, լցնել թասի մեջ: 3 ճաշի գդալ ձիթայուղի և 1,5 ճաշի գդալ կիտրոնի հյութին, ավելացնել քիչ խաշած կարտոֆիլը և բազուկը, խառնուրդը համեմել աղ ու թարմ աղացած սև պղպեղով, մեկ անգամ էլ խառնել և մատուցել:

Բարի համտեսում

Leave a comment