«Սենյակային բույսերի խնամք և տնկում »

Ժամանակահատված՝ շուրջտարի

Կատարողներ՝ Արևելյան դպրոցի տարատարիք սովորողներ

Նախագծի պատասխանատու՝  Գոհար Հովհաննիսյան

Նպատակն ու խնդիրները՝

Բուսաբուծության և բնագիտության ուսումնասիրության միջոցով սովորողին ծանոթացնել ուսումնասիրվող սենյակային բույսերի հետ, պարզաբանել նրանց դերն ու նշանակությունը մարդու կյանքում :

1.Քննարկումների միջոցով համալրել տեղեկատվությունը:

2.Կազմակերպել շրջայց դպրոցում և կատարել հետազոտական աշխատանքներ:

Սերմանել սեր և հոգատարություն շրջակա միջավայրի, բնության նկատմաբ, գնահատել և արժեվորել սեփական և այլոց աշխատանքը և լինել հտևողական այդ աշխատանքների արդյունքում ստեղծվածի պահպանմանը

Արդյունք՝  Նախագիծը  իրացնելուց  հետո սովորողը պետք է.

  1. Իմանա յուրաքանչյուր հետազոտվող բույսի խնամքի առանձնահատկությունը:
  2. Իմանա բնական հումքից պատրաստված թաղարների կարևորությունը բույսերի համար:
  3. Իմանա յուրաքանչյուր ուսումնասիրվող բույսի հատկությունները՝ օգտվելով համացանցից:
  4. Կարողանա աճեցնել և տարածել տվյալ բույսը:
  5. Տարբերել դեղաբույսերի էկոլոգիական կարևորության աստիճանը:
  6. Հավաքված նյութերի հիման վրա ստեղծել փոքրիկ տեղեկատվական գրքույկներ:
  7. Ստեղծել « Կանաչ անկյուն » ուսումնասիրված բույսերով:

Գիտելիքի պաշարի ձեռք բերում և ամրապնդում
Հոգատար և ընկերասեր անհատի ձևավորում
Ճիշտ խնամքի դեպքում ունենալ գեղեցիրկ կանաչ անկյուն

Արդյունքները՝ դասարանական բլոգում։

    

Leave a comment