Նոր կյանք՝ Հին իրերին…  նախագիծ

Ժամանակահատված՝ հունվարի 8-31

Վայրը՝ Արևելյան դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի «Պրպտող» ջոկատի ճամբարականներ

Համակարգող՝ Գոհար Հովհաննիսյան

Նպատակը.

1. Նկուղներում, տան անկյուններում եղած հին անօգտագործելի իրերին՝ հեծանիվ, դույլեր, տարբեր ոճի կոշիկներ և հնավոճ այն ամենը, ինչի մեջ կարելի է հող լցնել և բույս տնկել, տալ նոր կյանք ու շունչ:
2.Թափոնների նպատակային և արդյունավետ օգտագործում և միաժամանակ էկոլոգիական խնդիրների լուծման յուրօրինակ մասնակցություն:
3.Միատեսակ իրերից առանձին  հավաքածուի ստեղծում և տարբեր հավաքածուներով  մասնակցություն  ցուցահանդեսներին, իսկ որոշ գործերի դեպքում՝ նաև ցուցահանդես- վաճառքներին:
4. Ձերբազատում հին իրերից:
5. Հնից նորը ստեղծելու տեխնոլոգիական հմտությունների և կարողությունների ձեռք բերում :
6. Ստեղծագործական մտքի զարգացում:
7. Խմբերով աշխատանք, քննարկում և արդյունքում հետաքրքիր նոր կերպարների ստեղծում՝ տալով նոր կյանք ու շունչ անպետք ու անօգտակար իրերին:

Արդյունքում.
1.Որոշ իրերից, որոնցից բաժանվելը և՛ ցանկալի  է, և՛ դժվար, առանց երկմտելու օգտագործելով՝ արդյունքում  կստանանք նոր, ցանկալի, ընդգծված վարքագծով, տրամադրությամբ, կենդանի կերպար:
2. Թափոնները որպես էկոլոգիական խնդիրների լուծման տարր:
3. Ինքնատիպ թեմատիկ (խոհանոցային սպասք, տարբեր ժամանակների ջահեր՝ որոնք նույնպես կարելի է ոճավորել, խաղալիքներ, ապակյա տարաներ,կոշիկների տեսակներ) հավաքածուների ստեղծում:
4.Այլընտրանքային հետազոտող, պրպտող անհատ-սովորողի, դաավանդողի, ծնողի ձևավորման նոր արտադրական ուղղվածություն:

Leave a comment