Ծաղկե տոնածառ🌼

Տեխնոլոգիական լուծումներն ու հմտությունների զարգացումը անընդհատ ու շարունակական է մեր կրթահամալիրում: Հետաքրքիր և յուրօրինակ միջավայր ունենալու համար այս անգամ որոշեցինք ստեղծել այլընտրանքային ծաղկամաններ՝ մետաղյա 🪣տարաներից:Նախապես հավաքեցինք տարաները սովորողների հետ, ներկեցինք , անցքեր բացեցինք և տարատարիք սովորողների հետ ծաղիկներ տնկեցինք: Ստեղծված ծաղկամանների մի մասը դարձավ դպրոցի սրահի պատշգամբի գեղեցիկ անկյունը և գեղեցկացրեց մեր շրջակա միջավայրը: Գեղեցիկ տոնից հետո՝ գարնանը մեր ծաղիկները կտեղափոխվեն Արևելյան դպրոցի հարակից ծաղկոցներ, իսկ մետաղե տագտիրները իրենց տեղը կգտնեն Արևելյան դպրոցի բակում, այսինքն՝ նոր հենարան կհանդիսանան այլընտրանքային ծաղիկների համար։

Leave a comment