Տերևներից՝ հումուս (կոմպոստ)

Այսօր աշնանային արևոտ օրերից՝ նոյեմբերի 17-ն է: Արևելյան դպրոցի տարատարիք սովորողների հետ միասին, իրականացրեցինք միջավայրի խնամք, ծաղիկների ջրում, վերատնկում, տերևների մաքրում աշխատանքները: Այս աշխատանքի նպատակն է երեխաներին մոտեցնել շրջակա միջավայրի յուրաքանչյուր տարրի, սկսելով ծանոթությունից, ինքնաճանաչումից՝ո՞վ եմ ես, ընտանիք, դասընկերներ, Ինչպիսի՞ն ենք յուրաքանչյուրս դպրոցում, «Ի՛մ փողոցը, ի՛մ բակը , ի՛մ տունը, ի՛մ քաղաքը, ի՛մ դպրոցը, ի՛մ բնակավայրը» , մեզ շրջապատող աշխարհը: Երեխաների մեջ դեռ տարրական դասարանից ձևավավորել շրջակա միջավայրի ընկալման գաղափար՝ ինքնաճանաչումից մինչև դպրոց և շրջակա աշխարհ , բնություն և կենդանական աշխարհ:

Արևելյան- դպրոց պարտեզում իրականացրեցինք մի նախագիծ, որի նպատակն էր մաքրել դպրոցի տարածքը տերևներից, այնուհետև նրանից ստանալ հումուս։ Դպրոցի տարածքում սովորողների հետ հեղը փորեցինք, փոսի մեջ լցրեցինք հավաքած տերևները, ծառի չոր ճըուղերը, որից հետո ավելացրեցինք գոմաղբ, այնուհետև ծածկեցինք հողով։

Leave a comment