Բույսերի գարնանային խնամք

Այսօր Արևելյան դպրոցի պարտիզապուրակային ընտրության սովորողների հետ եղանք Քոլեջում, որտեղ հանդիպեցինք տիկին Շողիկին, ունեցանք հետաքրքիր զրույց, որտեղ պատմում էին Արևելյան դպրոցի սովորողները իրեց կատարած աշխատանքների մասին: Գարունն տարվա այն եղանակն է, երբ պետք է փխրեցնել հողը, ազատվել քարերից, պարարտացնել այն, քանզի պետք է բազմաթիվ սածիլներ տնկել,վերատնկել, տեղափոխել որոշ բույսեր: Այդ աշխատանքներն կատարելու համար ինչպես դասավանդողներն,այնպես էլ սովորողները ջանք ու եռանդ չեն խնայում: Նույնիսկ շատ ժամանակ հրաժարվում են ընդմիջել, քանզի ցանկանում են տեսնել իրենց կատարած աշխատանքի վերջնարդյունքը : Հողի հետ աշխատանքը չի կարող ընդհատվել, այն կա միշտ, այն կյանքի ծնունդ է, այն Սեբաստացու ապրելակերպն է:Այս ամենի հետ մեկտեղ չենք մոռանում ասել, թե ինչքան բույսեր են տարվում Քոլեջիս, Արևելյան դպրոց, նոր ծաղկոցներ ստանալու համար: Կատարելով դրսի պարտեզապուրակային աշխատանքները, չենք մոռանում նաև ներսի բույսերի մասին, որոնց խնամքը նույնպես կարևոր է: Ավելին կարող եք դիտել ֆոտոպատումներում՝ ստորև:

Leave a comment