Մանկավարժական ճամբար 25-29

Մանկավարժական ճամբարում իրականացվող նախագծեր և աշխատանքներ:

Նախագիծ՝

Պարտիզպուրակային աշխատանքներ Արևելյան դպրոցում՝

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի ուսոցիչներ, երկարացված օրվա կազմակերպիչներ:

Վայրը՝ Արևելյան դպրոցի բակ

Ժամկետը՝ մարտի 25-29

Պատասխանատու՝ Գոհար Հովհաննիսյան

ՈՒղղություններ՝

  • Չորացա ծառի այլընտրանքային ձևավորում
  • ծառերի թփերի, ծաղիկների տունկ
  • Ցանկապատների, սեղանների լաքապատում
  • տարածքի խնամք, աղբից և բուսական մնացորդներից մաքրում 

Նպատակն ՝ Արևելյան դպրոցում կազմակերպել ծառատունկ, ծաղկատունկ, իմանալ ծառերի ծաղիկների անունները, սովորել բույսերի խնամքի մասին, տիրապետել ծառատնկման կարողություններին:

Անհրաժեշտ գործիքներ` բահ, պատգարակ, փոցխ, և աշխատանքային ձեռնոցներ:

Աշխատանքի կատարման ընթացքը.

  • Ծաղկոցի տարածքի ընտրում
  • Ծաղկոցի տարածքի բարեկարգում
  • Ծառերի ծաղիկների տնկում
  • Այգու ծաղկոցի տարածքի խնամք
  • Տարածքի ցանկապատի լաքապատում

Նախապատրաստական աշխատանքը իրականացվելու է հետևյալ կերպ.

Նախ նշեմ,որ հողերի գնահատման ժամանակ ուսումնասիրվում է ՝ դրանց կառուցվածքը, հումուսային հորիզոնի հզորությունը, քարքարոտությունը, լանջերի թեքությունները և այլն: Հողագործության օգտագործման տեսանկյունից կարևոր ցուցանիշ է՝ բերրիությունը:

Ծաղկոցի տարածքը ընտրելուց հետո անհրաժեշտ է տարածքի բարեկարգում.

  • Ծաղկոցը մաքրել քարերից, թփուտներից, մացառուտներից և կատարել հարթեցում։
  • Հողատարածքին ապահովել լրացուցիչ սննդատարրերով՝ գոմաղբ, թռչնաղբ, կենսահումուս, տորֆ, սևահող և այլն։
  • Ծաղիկների տեսակների ընտրություն.
  • Անհրաժեշտ է մինչև ծաղիկի տնկելը, տեղը փորել հորիզոնական ուղղությամբ և պատրատել փոսեր։
  • Բույսերի տնկումից հետո անմիջապես պետք է իրականացնել ոռոգում հետևյալ ձևով՝ ակոսներով, արհեստական անձրևացմամաբ կամ կաթիլային ոռոգմամբ։

Թվում է, թե ավելի հեշտ է `ծաղիկներ տնկել և ուրախանալ, բայց իրական հաճույք պատճառող ծաղկոց այգի ստանալու համար անհրաժեշտ է որոշակի կանոններ.

Կոմպլեքս ծաղկե մահճակալները ամբողջ բազմամակարդակ կոմպոզիցիաներ են, որոնց ստեղծման համար օգտագործում են տարբեր բարձրության բույսեր, ինչպես նաև բնական քար և այլ դեկորատիվ տարրեր:

Leave a comment