Նախագիծ

Այգեգործություն. օգտակար զբաղմունք. ի՞նչն է կարևոր այս գործում

DateԱյգեգործություն. օգտակար զբաղմունք. ի՞նչն է կարևոր այս գործում

Իհարկե յուրաքանչյուր այգի պուրակ, ծաղկոց մշտական խնամքի կարիք ունի։

Շուտով դրսում գարուն է, ու հատկապես հիմա ճիշտ ժամանակն է ծաղկոցների, այգիների, նախապատրաստական աշխատանքների սկսելը:

Ժամանակահատվածը՝ Մարտից-մայիս

Վայրը՝ Արևելյան դպրոց ներքին բակ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի տարատարիք սովորողներ, ծնողական համայնք

Պատասխանատու՝ Գոհար Հովհաննիսյան

Ուղղություններ՝

  • Ծառերի, թփերի վերատնկում
  • Տերևահավաք
  • Հողի քարազատում, մշակում

Նպատակը՝ Արևելյան դպրոցիներքին բակում կազմակերպել ծառերի վերատնկում, տերևահավաք, տերևների տեղափոխում:

Անհրաժեշտ գործիքներ` 

  • բահ
  • փոցխ
  • պատգարակ
  • ձեռնոցներ

Արդյունքները՝ դասարանական բլոգում։

Ըստ հետազոտողների՝ այգեգործությամբ զբաղվելը օգտակար է առողջության համար. այն նվազեցնում է
սթրեսը, արյան ճնշումը և նույնիսկ նպաստում է երկարակեցությանը:

Որոշները նշում են նաև, որ
այգեգործությունը կարող է ավելի առողջարար լինել, քան մարզասրահում մարզվելը։ Օրինակ՝ փորելը,
փոցխելը, ինչպես նաև նման այլ գործողությունները համաչափ ֆիզիկական վարժություններ են, որոնք
ավելի շատ կալորիա են սպառում, քան, օրինակ՝ հեծանիվ վարելը։
Ի գիտություն: Այգի խնամելը հատկապես օգտակար է մեծահասակների համար։ Սպասելով, թե երբ ի հայտ
կգա նոր ծիլը կամ բողբոջը՝ նրանք դրական ակնկալիքներով են նայում ապագային։

Եվ այսպես, ինչպես կազմակերպել այգու ծաղկոցների խնամքը

Հայաստանը հարուստ է տարբեր մրգերով ու հատապտուղներով բազմաթիվ ծաղիկներով։ Գոյություն ունեցող այգիների ծաղկոցների խնամքը
պետք է այնպես կազմակերպել, որ հողային մեկ միավորից ստացվի հնարավորինս շատ գեղեցիկ տարածք։

Leave a comment