Այգու բույսերին ապաստարան

  1. Մասնակիցներ.
    Արևելյան դպրոցի սովորողներ
    Նպատակ.
    «Ուսումնական աշուն» նախագծի շրջանակներում կրթահամալիրի տարբեր դասասենյակներում գտնվող դատարկ թաղարները համալրել Արևելյան դպրոցի, Քոլեջի այգում գտնվող սենյակային բույսերով՝ փրկելով նրանց ձմռան մոտալուտ ցրտերից:
    Արդյունքում .
    1. Տարբեր դպրոցներում գտնվող դատարկ թաղարները տնկել
    ա.սենյակային բույսերով
    բ.դրսի մեկամյա բույսերին տալ երկրորդ կյանք՝ դարձնելով նրանց երկամյա կամ բազմամյա
  2. Աշխատանքներին ներառված դասավանդողներին փոխանցել բույսերի տնկման տեխնոլոգիական հմտություններ և կարողություններ:
  3. Ունենալ կանաչ անկյուններով լի դպրոց:
  4. Դարձնել շրջակա միջավայրը էկոլոգիապես մաքուր և խնամված:

Leave a comment