«Ծաղկաձոն» նախագիծ

Նախագծի մասնակիցներ.

Արևելյան դպրոցի սովորողներ

Ժամանակահատված՝ մարտից-մայիս

Պատասխանատու՝ Գոհար հովհաննիսյան

Նպատակ՝

  • նախագիծը նպատակ ունի զարգացնելու սովորողների գիտելիքները բուսաբուծությունից՝ բույսերի խնամք-բազմացում, տնկում, վերատնկում:
  • տեխնոլոգիական հմտությունների ուսումնասիրում, ճանաչում, գնահատում, զարգացում
  • կանանց տոնին նվիրված այլընտրանքային (թափոնից) ծաղկամանների պատրաստում
  • շրջակա միջավայրի պահպանություն, գնահատում, խնամք, բարելավում

Նախագծին ուղղված հարցեր.
1. Ի՞նչ նշանակություն ունեն սենյակային բույսերը մարդու կյանքում:
2. Որքանո՞վ է կարևոր և անհրաժեշտ բույսերի դերը էկոլոգիայի բնագավառում:
3. Ինչպե՞ս զարգացնել թաղարներով ծաղիկներ նվիրելու կուլտուրան:
4. Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել ծաղիկների  նվիրումը կանանց, մայրիկներին, դասավանդողներին: 5. Ինչպե՞ս ստեղծել իր ու իր հարազատների համար էկոլոգիապես մաքուր միջավայր:

Նախագծի ընթացքը.

«Ձոն» ուսումնական նախագիծն ուղղված է արձանագրելու սովորողների տեխնոլոգիական կարողություններն ու հմտությունները: Որպես գարնան առաջին նախագիծ՝ այն նախատեսում է հանրօգուտ (ներքին, արտաքին միջավայրի մաքրություն, բարեկարգում, նորացում, թարմացում) աշխատանքների իրականացում, բույսերի խնամք, ծառատունկ:

Դասվանդողը սովորողներին ծանոթացնում է նախագծին, պարզաբանում առաջացած հարցերը:
Դասավանդողի օգնությամբ, առանձնացված բույսերը վերատնկվում են  թաղարների մեջ:


           1. Հողախառնուրդի պատրաստում
           2. Թաղարների պատրաստում և ձևավորում
           3. Կտրոնների բազմացում տարբեր եղանակներով
           4. Կտրոնների տնկում թաղարների մեջ
           5. Ստեղծած բույսերի խնամք

Նախագծի արդյունքները՝
1.Բույսերի օգտակարության կարևորում:
2. Բույսի խնամքի, բազմացման, տարածման տեխնոլոգիական հմտությունների և կարողությունների ձեռքբերում:
3. Սովորողի անմիջական մասնակցություն:
4. Թաղարով ծաղիկ նվիրելու  կուլտուրայի տարածում:
5.  Բնության, ընկերոջ, հարազատի նկատմամբ հոգատար անհատի ձևավորում:
6. Ծաղկառատ օրվա տոնի իրականացում:

Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները,  հրապարակվում են բլոգում, ենթակայքում: Նախատեսվում է ստեղծել՝

  • Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները,  հրապարակվում են բլոգում, ենթակայքում: Նախատեսվում է ստեղծել՝
  • Թաղարով ծաղկի ստեղծում
  • Մայրիկապատումներ (տեսաֆիլմ, ռադիոնյութ)

Նախագծի ընթացքում ստեղծված ուսումնական նյութերը՝  դասավանդողի, սովորողների բլոգներում։

Արդյունքը՝

Վարդատունկ

Տնկում ենք, ուսումնասիրում և դիտարկու

«Ծաղկող պարտեզ»․ համագործակցային նախագիծ

Leave a comment