Պարտիզպուրակային աշխատանք

Նախագիծ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի սովորողներ՝ ուսուցիչներ

Վայրը՝ Արևելյան դպրոց

Ժամկետը՝ շուրջտարյա

Պատասխանատու՝ Գոհար Հովհաննիսյան

Պարտիզպուրակային աշխատանքներ Արևելյան դպրոցում՝

ՈՒղղություններ՝

  • Հողի քարազատում, գոգավորությունների հարթեցում, փոսորակների լիցք։
  • ծառերի և թփերի տունկ
  • ճիմապատում
  • տարածքի խնամք, աղբից և բուսական մնացորդներից մաքրում 

Նպատակն ՝ Արևելյան դպրոցում կազմակերպել ծառատունկ, ծաղկատունկ, իմանալ ծառերի ծաղիկների անունները, սովորել բույսերի խնամքի մասին, տիրապետել ծառատնկման կարողություններին:

Անհրաժեշտ գործիքներ` բահ, պատգարակ, փոցխ, դանակ, մետր և աշխատանքային ձեռնոցներ

Աշխատանքի կատարման ընթացքը.

  • Այգու տարածքի ընտրում
  • Այգու տարածքի բարեկարգում
  • Ընտրված հողատարածքի պարարտացում
  • Ծառերի ծաղիկների տնկում
  • Այգու ծաղկոցի տարածքի խնամք

Նախապատրաստական աշխատանքը իրականացվելու է հետևյալ կերպ․

Նախ նշեմ,որ հողերի գնահատման ժամանակ ուսումնասիրվում է ՝ դրանց կառուցվածքը, հումուսային հորիզոնի հզորությունը, քարքարոտությունը, լանջերի թեքությունները և այլն: Հողագործության օգտագործման տեսանկյունից կարևոր ցուցանիշ է՝ բերրիությունը:

Այգու տարածքը ընտրելուց հետո անհրաժեշտ է տարածքի բարեկարգում.

  • Հողամասը մաքրել քարերից, թփուտներից, մացառուտներից և կատարել հարթեցում։
  • Հողատարածքին ապահովել լրացուցիչ սննդատարրերով՝ գոմաղբ, թռչնաղբ, կենսահումուս, տորֆ, սևահող և այլն։
  • Ծառերի ծաղիկների տեսակների ընտրություն.
  • Անհրաժեշտ է մինչև տնկելը ծառերի տեղը փորել հորիզոնական ուղղությամբ և պատրատել փոսեր։
  • Բույսերի տնկումից հետո անմիջապես պետք է իրականացնել ոռոգում հետևյալ ձևով՝ ակոսներով, արհեստական անձրևացմամաբ կամ կաթիլային ոռոգմամբ։

Leave a comment